Ամերիկյան Սենդի Հուք դպրոցը, որում տասնյակ երեխաներ էին զոհվել, առաջարկում են քանդել և վերակառուցել
Հատուկ խորհուրդը, որն ստեղծվել է ամերիկյան Նյութաուն քաղաքում՝ Սենդի Հուք դպրոցում իրականացված հրաձգությունից հետո, խորհուրդ է տվել քանդել շենքը, որտեղ տասնյակ երեխաներ էին զոհվել և կառուցել նոր ուսումնական հաստատություն. տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալութունը՝ Reuters-ի հղումով։
Սենդի Հուք դպրոցը փակվել էր անցյալ տարվա դեկտեմբերին, երբ 20-ամյա Ադամ Լանզան այնտեղ կրակել էր 26 մարդու, որոնցից 20-ը 5-10 տարեկան երեխաներ էին եղել։
Խորհրդի կարծիքով, որի կազմում քաղաքային պաշտոնյաներ են, հին շենքը քանդելն ու նորը կառուցելը կարժենա 56 մլն դոլար և գործընթացը կտևի 1.5 տարի։
Սենդի Հուք դպրոցի փակվելուց հետո 450 աշակերտներ ստիպված են հաճախել հարևան քաղաքի դպրոց։










