Սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները մտադիր են մայիսի 25-ին Մոսկվայում միասեռականների շքերթ անցկացնել
Երկուշաբթի միասեռականների շարժման ակտիվիստները մտադիր են հայտ ներկայացնել Մոսկվայում միասեռականների հերթական շքերթն անցկացնելու համար: Այս մասին հայտնել է Ռուսաստանում սեռական փոքրամասնությունների համայնքի առաջնորդ Նիկոլայ Ալեքսեևը, տեղեկացնում է INTERFAX-ը:
«Երկուշաբթի օրը մենք պատրաստվում ենք հայտ ներակայացնել Մոսկվայում միասեռականների հերթական շքերթն անցկացնելու համար, որը մտադիր ենք անցկացնել մայիսի 25-ին», - հայտնել է Նիկոլայ Ալեքսեևը:










