Սմոլենսկում տղամարդը ծխի պատճառով գնդակահարել է հարևաններին

16:58 • 11.05.13

Ռուսաստանի Դաշնության Սմոլենսկի մարզի Մարտինովո գյուղում հայտնաբերվել են 54-ամյա մի տղամարդու և նրա մոր դիակները։ Ինչպես հայտնում է РБК-ն, հանցագործությունն իրականացվել է կենցաղային վեճի հողվի վրա:

 

Իրավապահներին հաջողվել է պարզել, որ 25-ամյա Ռոման Երմակովը գնդակահարել է հարևաններին՝ միայն նրա պատճառով, որ մոր և որդու հողատարածքից դեպի իր տունը ծուխ է եկել։

 

Ներկայում դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել, իսկ Երմակովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։