ԱՄՆ-ի ավիակիրը ժամանել է Հրվ. Կորեա՝ համատեղ զորավարժությունների համար
ԱՄՆ-ի USS Nimitz միջուկային ավիակիրը ժամանել է Պուսան քաղաքի նավահանգիստ՝ Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների 3-օրյա, համատեղ ռազմածովային զորավարաժություններին մասնակցելու համար։
Ինչպես նշում է РИА-Новости-ն, 97 հազար տոննա ջրատարողությամբ Nimitz-ը համարվում է աշխարհում խորագույններից մեկը։ Դեղին ծովում իրականացվելիք զորավարժությունների հիմնական նպատակն է ռազմական պատրաստվածության, ինչպես նաև 2 դաշնակիցների միջև փոխհամագործակցության մակարդակի բարձրացումը։
Ավելի վաղ Հյուսիսային Կորեան կրկին դիմել է ռազմաշունչ հռետորաբանությանը՝ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների կապակցությամբ։ Մասնավորապես երկրի իշխանությունները հրամայել են զորքերը բերել ռազմական պատրաստվածության, որպեսզի անհրաժեշտության դեպքում Դեղին ծովում գտնվող 5 հարավկորեական կղզիները վերածեն «կրակի ծովի»։










