ԱՄՆ քաղաքացին վիճել է հարևանների հետ և բուլդոզերով ավերել նրանց տները
ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Պորտ-Անջելես քաղաքի բնակիչներից մեկն անհայտ պատճառով զայրացել է և բուլդոզերով գրոհել հարևանների տները, ինչի հետևանքով վնասվել են չորս շինություններ, որոնցից մեկը հիմնահատակ ավերվել է, տեղեկացնում է Russia Today-ը:
Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ 51-ամյա Բարի Ալան Սվեյգլի կատաղի գործողություններից տուժողներ չեն եղել, սակայն շրջակա տների հազարավոր բնակիչներ առանց մնացել են էլեկտրականության:
The Seattle Times պարբերականի հաղորդմամբ, ԱՄՆ քաղաքացուն ձերբակալել են, և այժմ որոշվում է, թե որ հոդվածով են իրեն մեղադրանք ներկայացնելու:
Հարևանների խոսքով, տղամարդը մշտապես աչքի է ընկել տարօրինակ պահվածքով և հաճախ վեճի է բռնվել հարևաններից մեկի հետ հողատարածքի համար:
Հարձակման պահին բնակիչներից շատերը իրենց տներում են եղել, սակայն, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:










