ԱՄՆ-ում տղամարդը սպանել է իր կնոջն ու երեխային ու մի քանի երեխաների պատանդ է վերցրել

20:56 • 11.05.13

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Թրենթոն քաղաքում զինված տղամարդը սպանել է իր կնոջն ու երեխային և փակվելով տանը՝ պատանդ է վերցրել մի քանի երեխաների, հայտնում է rosbalt.ru-ն:


Դատախազության ներկայացուցիչ Անջելո Օնոֆրին տեղեկացրել է, որ ոստիկանության աշխատակիցները բանակցություններ են վարում տղամարդու հետ:

 

The Times of Trenton պարբերականի հաղորդմամբ՝ միջադեպի մասին հայտնի է դարձել տեղի ժամանակով առավոտյան, սակայն զինված տղամարդը երեխաներին արդեն 15 ժամից ավելի պատանդ է պահում: Պարբերականի տվյալներով ոստիկանության աշխատակիցները ուրբաթ երեկոյան ստուգումներ իրականացնելիս տանը հատնաբերել են սպանված կնոջն ու երեխային, սակայն տղամարդը նրանց սպառնացել է զենքով, ինչից հետո նրանք ստիպված են եղել նահանջել: Իրավապահ մարմինների կարծիքով նա պատանդ է վերցրել տան տիրոջ երեխաներին: