Սպիտակ տան աշխատակազմի մի մասը տարհանվել է ծխի պատճառով
ԱՄՆ նախագահի աշխատակազմի մի մասը տարհանվել է, տարածված ծխի պատճառով։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Reuters-ի հղումով, ծուխը, հավանաբար, առաջացել է էլեկտրաէներգիայի բաշխիչ վահանակի խնդրի պատճառով։
Տարհանվել էՍպիտակ տան արևմտյան թևի աշխատակազմը, որտեղ տեղակայված է նաև օվալաձև աշխատասենյակը, որտեղ աշխատում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։










