28 տարի առաջ ջրի տակն անցած արգենտինական քաղաքը կրկին «հայտնվել է» (լուսանկարներ)
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսից 340 մղոն հեռավորության վրա գտնվող Վիլա Էպեկուեն քաղաքը, որը 28 տարի առաջ ջրի տակն է անցել, այժմ կրկին «հայտնվել է», հայտնում է The Business Insider-ը։
1920թ. հիմնված փոքրիկ քաղաքը գտնվում է Լագո Էպեկուեն լճի ափին, որի ջուրը 10 անգամ ավելի աղի է, քան օվկիանոսինը։ Տարիների ընթացքում քաղաքը զարգացել է, իսկ 1970-ական թվականներին բնակչությունը հասել է 5 հազարի։ Սակայն 1985թ. նոյեմբերի 10-ին լիճն ու տեղատարափ անձրևները հեղեղել են քաղաքը։ Բնակիչները ստիպված են եղել դիմել փախուստի, և դրանից մի քանի օր անց բոլոր շինությունները անցել են ջրի տակ՝ 10 մ. խորության վրա։
Սակայն այժմ ջուրը հետ է նահանջել, ինչի հետևանքով Վիլա Էպեկուենը «ուրվականի պես ցամաք է ելել»։ Հանրահայտ Associated Press գործակալության թղթակից Նատաշա Պիսարենկո ուշագրավ ֆոտոշարք է ներկայացրել անհետացումից գրեթե 3 տասնամյակ անց նորից հայտնված քաղաքից։






















