ԱՄՆ-ում զինված տղամարդն արդեն երկրորդ օրն է փակվել է տանը՝ որպես պատանդ պահելով երեխաների

12:41 • 12.05.13

Զինված տղամարդը Նյու Ջերսիում արդեն երկրորդ օրն է՝ պատանդներ է պահում Տրենտոնում գտնվող տանը. տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


Իրավիճակը գրեթե չի փոխվել ուրբաթ օրվանից, երբ ոստիկանությունը սկսել է տան պաշարումը։
 

Ոստիկանությունը տեղեկություններ չի տալիս պատանդների թվի մասին, սակայն տեղի լրատվամիջոցները ենթադրում են, որ խոսքն առնվազն երկու դեռահասների մասին է, որոնք, հավանաբար, հենց նրանց պահող տղամարդու խորթ երեխաներն են։

 

Ենթադրվում է, որ տղամարդն սպանել է կնոջն ու չորս երեխաներից մեկին՝ մինչև ոստիկանությանը դիմակայություն ցույց տալը։


Նյու Ջերսիի ոստիկանության ներկայացուցիչ Սթիվեն Ջոնսը հայտարարել է, որ իրենք աշխատում են, որ խնդիրը խաղաղ ելք ունենա։