Մարոկկոյում սկսում են հզորագույն արևային էլեկտրակայանի կառուցումը

02:31 • 12.05.13

Մարոկկոյի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են Ուարզազաթ քաղաքի մոտակայքում գտնվող անապատում 160 Մգվտ հզորությամբ արևային էլեկտրակայան կառուցելու մասին: Այդ էլեկտրակայանի կառուցումը կդառնա առաջին քայլը The Desertec նախագծի իրականացման գործում, որը նախատեսում է Սահարա անապատում հսկայական արևային համալիր կառուցել, հայտնում է Russia Today-ը:

 

Համալիրի նախանական արժեքը գնահատվում է 2,8 մլրդ դոլար, իսկ համալիրի էներգետիկ հզորությունը կկազմի 500 Մգվտ, գրում է The Raw Story պարբերականը:


Երկրի իշխանությունները նախատեսում են ավարտել համալիրի կառուցման առաջին փուլը 2020 թվականին, ինչից հետո համալիրը կարող է բավարարել էլեկտրաէներգիայի պահանջները շուրջ 1,5 մլն մարոկկացիների համար:


Էկոլոգիապես մաքուր էներգիա արտադրող համալիրի կառուցման գաղափարը հետաքրքրել է Եվրոպայի և ԱՄՆ-ի մի շարք ընկերությունների: Մասնավորապես այս գաղափարի իրագործման համար ներդրումներ են արել Համաշխարհային բանկը, Deutsche Bank-ը, HSH բանկը, Աֆրիկայի զարգացման բանկը և Եվրոպայի ներդրումային բանկը: