Տեղումները կշարունակվեն, ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի տեսություն
Մայիսի 13-17-ը առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, տեղեկացնում է ԱԻ նախարարության կայքը:
Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 13-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում մայիսի 13-17-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ:











