Դաղստանում տղամարդը սպանել է կնոջն ու երեխային և ինքնասպան եղել
Դաղստանում 31-ամյա տղամարդը դանակահարել է իր կնոջը և մեկ տարեկան աղջկան, ինչից հետո ինքնասպան է եղել: Դեպքը տեղի է ունեցել Դաղստանի Դերբենտ քաղաքում, հայտնում է Life News-ը:
Իր աղջկա, թոռնուհու և փեսայի մարմինները իր տանը հայտնաբերել է սպանված կնոջ մայրը: Տուն վերադառնալով նա չի կարողացել բացել տան դուռը, որը ներսից է փակված եղել: Դուռը բացել նրան հաջողվել է հարևանի օգնությամբ, որից հետո նա ականատեսն է դարձել ահավոր տեսարանի:
Նա պատմել է, որ իր դուստրը վերջին մեկ ամսվա ընթացքում թոռան հետ միասին ապրել է իր տանը, քանի որ վիճել էր ամուսնու հետ:










