Ոսկու արդյունաբերության ազգայնացման պահանջը Ղրղզստանում հանգեցրել է բախումների (տարբերակ 3)

20:41 • 31.05.13

Նույնիսկ մի տարի չի անցել նախորդից, և Ղրղզստանում նոր բունտ է, հայտնում է Дождь TV-ն:

 

Խռովություն են բարձրացրել Իսիկ Կուլի շրջանի այն նույն բնակիչները, որոնք ավելի վաղ փորձել էին գրոհով վերցնել կառավարության շենքը Բիշկեկում՝ պահանջելով ազգայնացնել ոսկի արդյունահանող ընկերությունները:

 

Նախօրեին այդ բողոքի ամենաակտիվ մասնակիցներին ձերբակալել էին և տեղափոխել առողջարան, որը նրանց համար բանտի էին վերածել:

 

Այսօր առավոտյան մարդիկ փորձել են գրոհել առողջարանը, ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակ է բացել մարդկանց վրա:

 

«Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը հայտնում է, որ այդ երկրում արտակարգ դրություն է սահմանվել:


17:48

Russia Today-ը հայտնում է բախումների հետևանքով 55 տուժածների մասին:


20:40

Gazeta.ru-ն հայտնում է, որ Ղրղզստանում գրանցված անկարգությունների պատճառած վնասը գնահատվում է 1,4 մլն ԱՄՆ դոլար, իսկ զբոսաշրջային սեզոնը դրանց հետևանքով տապալված է: