Հնդկաստանում գնացքի հարվածից 3 փիղ է սատկել
Հնդկաստանում արագընթաց ուղևորատար գնացքը հարվածել է երեք փղի, որոնք սատկել են: Նրանցից երկուսը հղի էգեր են եղել, իսկ մեկը՝ փոքրիկ ձագուկ: Եվս մեկ փիղ վնասվածքներ է ստացել, հայտնում է Lenta.ru-ն` Times of India պարբերականին հղումով:
Միջադեպը տեղի է ունեցել Ջալպայգուրի շրջանում, որտեղ փղերը հաճախ են հայտնվում միգրացիոն շրջանում: Երկաթգիծն անցնում էր մոտ 20 կենդանիներից բաղկացած նախիրը: Հաղորդվող տվյալների համաձայն՝ մեքենավարը, տեսնելով երկաթգիծը հատող կենդանիներին, փորձել է կանգնեցնել գնացքը, սակայն չի հասցրել և հարվածել է նրանցից չորսին:










