Ֆրանսիայում ոստիկանությունը կողոպտչին հայտնաբերել է ականջի հետքերով
Ֆրանսիայի Լիոն քաղաքի ոստիկանությունը ականջի հետքերով հաստատել է Վրաստանի 26-ամյա քաղաքացու ինքնությունը, ով մասնակցություն է ունեցել Ֆրանսիայում տեղի ունեցած 80 կողոպուտների: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ France-Presse գործակալությանը հղումով:
Մայիսի 31-ին ոստիկանությունից հայտնել են, որ 2013-ի փետրվարին իրենց հաջողվել է հանցանքի վայրում ձերբակալել կողոպտչին: Հետագա հետաքննության արդյունքում պարզվել է, որ հանցագործը կապ է ունեցել նաև Լիոնի ուսումնական հաստատություններում տեղի ունեցած 80 այլ կողոպուտների հետ:
Ականջի հետքերը, ինչպես և մատնահետքերը, բոլոր մարդկանց մոտ տարբեր են լինում: Ոստիկանները հանցագործի ականջի հետքերը հայտնաբերել են դռան վրա, որին վերջինս մոտեցել է՝ լսելու, թե արդյո՞ք որևէ մեկը չի մոտենում:










