86-ամյա նախկին խորհրդային քննիչին դատապարտել են 60 տարվա վաղեմության հանցանքի համար
Լիտվայի 86-ամյա քաղաքացի Լև Լեշիչինը մեղավոր է ճանաչվել 1951-ին չորս լիտվացիներին Տոմսկ արտաքսելու համար: Վիլնյուսի շրջանային դատարանի տեղեկացմամբ, նա չպետք է լքի իր բնակության վայրը մեկ ու կես տարվա ընթացքում և պարտավորվում է գրավոր կերպով ներողություն խնդրել տուժածներից, հայտնում է Russia Today-ը՝ Интерфакс-ին հղումով:
Դատախազությունն առաջարկում էր 86-ամյա լատվիացուն դատապարտել մեկ ու կես տարվա ազատազրկման, սակայն դատավճիռ կայացնելիս դատարանը հաշվի է առել այն փաստը, որ վերջինս ընդունել է իր մեղավորությունը:
Արտաքսման մասին որոշումը նախկին քննիչը կայացրել էր 24 տարեկանում: Դատախազությունը կարողացել է ապացուցել նրա մեղավորությունը պահպանված փաստաթղթերի շնորհիվ, որոնց մեջ էին գտնվում նաև Լեշիչինի կողմից ստորագրված հարցաքննությունները:










