ԱՄՆ-ում փոքր օդանավը մխրճվել է տան մեջ
Միացյալ Նահանգների Վիրջինիա նահանգում փոքր օդանավը մխրճվել է տան մեջ, հայտնում է CBS News-ը:
Առնվազն 2 մարդ վնասվածքներ է ստացել, երբ Հերնդոն քաղաքում Cessna 177B օդանավը «մտել է» բնակելի տան հյուրասենյակ:
Օդաչուն և ուղևորը հայտնվել են հյուրասենյակում, իսկ բնակիչները խուճապահար փախել ննջասենյակից: Սակայն ի սկզբանե նրանք ոչինչ չեն զգացել, քանի որ սենյակի նկարներն անգամ չեն շարժվել, բայց նրանք ամեն ինչ հասկացել են, երբ բացել են իրենց հյուրասենյակի դուռն ու այնտեղ օդանավ տեսել:
Մոտակայքում գազի գիծ է եղել: Տուժածները 911 են զանգել:










