Ռուսաստանում ուժի մեջ է մտել հակածխախոտային օրենքը

11:13 • 01.06.13

Հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել հակածխախոտային օրենքը, համաձայն որի՝ ծխելն արգելվում է կրթական, մշակութային, բժշկական և սպորտային հաստատաություններում, ինչպես նաև մանկական խաղահրապարակներում, լողափերում ու բենզալցակայաններում։ Ինչպես նշում է Russia Today-ը, հասարակական տրանսպորտում ու բազմաբնակարան շենքերում ծխախոտի օգտագործումը ևս արգելքի տակ է։

 

Ըստ նոր օրենքի՝ ծխել թույլատրվում է մետրոյի, երկարթգծի ու ավտոկայանի կայարանից 15 մ հեռավորության վրա։ Հարկ է նշել, որ սկզբնական շրջանում օրինախախտներին չեն տուգանի, սակայն նախատեսվում է, որ հետագայում տուգանքը կլինի 500-1500 ռուբլու չափով։

 

Բացի այդ  օրենքը պարտադրում է ծխախոտի վաճառքն իրականցնել նոր կանոններով՝ կրթական հաստատություններից 100մ ոչ պակաս հեռավորության վրա։ Գովազդային ոլորտը ևս որոշակի փոփոխություններ կկրի՝ մասնավորապես ծխածոտի, այդ թվում նաև էլեկտրական, պատկերները կվերանան ամսագրերի էջերից, թերթերից ու էլեկտրոնական ԶԼՄ-ներից։


Իսկ 2014թ. հունվարի 1-ից ծխախոտի ակցիզների գինը կբարձրանա՝ ավտոմատ կերպով հանգեցելով նաև ծխախոտի գների աճին։