Քասախում 26-ամյա Հաբեթը դանակահարել է 24-ամյա Հայկին

14:45 • 01.06.13

Մայիսի 31-ին, ժամը 00.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք, արտաքին արյունահոսությունով» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում, բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա (1989 թ. ծնված) Հայկ Խ.-ն: Ըստ բժիշկի տեղեկանքի` նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու:


Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 06.00-ին, Քասախ գյուղի Երիտասարդական փողոցի շենքերից մեկից բերման է ենթարկվել 26-ամյա (1987 թ. ծնված) Հաբեթ Դ.-ն, որը խոստովանել է, որ մայիսի 30-ին, ժամը 23.45-ի սահմաններում, Քասախ գյուղի Ս. Գալստյան փողոցի թիվ 10 շենքի դիմաց, վիճաբանության ժամանակ, Հայկ Խ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է ինքը:


Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հաբեթ Դ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: