Պռոշյանում անասուններին արածացնելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ 74-ամյա տղամարդը դանակահարել է 55-ամյա համագյուղացուն

14:17 • 01.06.13

Մայիսի 31-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ թիակի շրջանի և աջ կրծքագեղձի շրջանի կտրած-ծակած վերքեր` թեթև արնահոսող» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա (1957 թ. ծնված) Աշոտ Բ.-ն: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 16.00-ին, բերման է ենթարկվել 74-ամյա (1939թ. ծնված) Առաքել Հ.-ն, որը խոստովանել է, որ նույն օրը, ժամը 08.30-ի սահմաններում, Պռոշյան գյուղի արոտավայրում, անասուններին արածացնելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ, գրպանի ծալովի դանակով Աշոտ Բ.-ին երկու անգամ հարվածել և վնասվածքը պատճառել է ինքը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: