ԱՄՀ-ն Հունաստանին վարկային նոր տրանշ է հատկացրել՝ 1.74 մլրդ եվրոյի չափով
Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հունաստանին նոր վարկային տրանշ տրամադրելու որոշումը՝ 1.74 մլրդ եվրոյի կամ 2.26 մլրդ դոլարի չափով։
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հաղորդել է ԱՄՀ մամուլի ծառայությունը, որի շտաբ-բնակարանը տեղակայված է Վաշինգտոնում։
Որոշումը կայացվել է ԱՄՀ տնօրենների խորհրդի՝ Հունաստանին հակաճգնաժամային աջակցություն տրամադրելու ծրագրի հերթական, արդեն երրորդ քննարկման ժամանակ։
Այդ ծրագիրը Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել էր ընթացիկ տարվա մարտի 15-ին։ Այս պահին Աթենքն ստացել է մոտ 6.57 մլրդ եվրո կամ 8.55 մլրդ դոլար՝ ԱՄՀ-ի կողմից։
Ծրագիրն իրականացվում է եվրո գոտու երկրների հետ համատեղ։ Դրա շրջանակներում նախատեսվում է 4 տարվա ընթացքում Հունաստանին տրամադրել շուրջ 173 մլրդ եվրո։










