Մախաչկալայում դիվերսիոն-ահաբեկչական խմբավորման ղեկավարը վիրավորվել է և ձերբակալվել

13:48 • 01.06.13

Մախաչկալայի դիվերսիոն-ահաբեկչական խմբավորման ղեկավար Սիրաջուդին Գուչուչալիևը վիրավորվել է և տեղափոխվել է հիվանդանոց հատուկ գործողության արդյունքում, որը տեղի է ունեցել երեկ. տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։


Գործակալության զրուցակցի խոսքերով՝ Գուչուչալիևը փակվել է առանձնատանը և, չհանձնվելով իրավապահներին հանձնվելու պահանջին, զինված դիմադրություն է ցույց տվել։


«Զինված բախումների ընթացքում հաջողվել է զինյալ խմբավորման պարագլխին ոտքից վիրավորել և ձերբակալել։ Առգրավվել է նաև նրա ատրճանակը»,- ասել է Դաղստանի ՆԳՆ մամուլի ծառայության աշխատակիցը։