Էդվարդ Նալբանդյանը կայցելի ԱՄՆ և կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ

13:33 • 01.06.13

Հունիսի 3-4-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Միացյալ Նահանգներ: Վաշինգտոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։


Միացյալ Նահանգների մայրաքաղաքում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները ԱՄՆ Կոնգրեսում և ելույթը Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում:


Այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի նաև ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչներին:


Նշենք, որ այսօր ԱՄՆ է մեկնել նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, որտեղ նա մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու և մասնակցելու է ԱՄՆ հրեական կոմիտեի համաշխարհային ֆորումին։