ԱՄՆ իրավապահները կանխել են հաշմանդամի սայլակում թաքցված թմրամիջոցների մուտքը երկիր
Նյու Յորքի օդանավակայանում ձերբակալել են 58-ամյա Ֆիորդալիսա Գարսիային, ով հաշմանդամի սայլակով հերոին և կոկաին տեսակի թմրամիջոց էր տեղափոխում Միացյալ Նահանգներ: Կինը խոստովանել է, որ դրա համար իրեն 12 հազար դոլար են խոստացել, հայտնում է Russia Today-ը:
Քենեդիի միջազգային օդանավակայանի անվտանգության աշխատակիցների ուշադրությունը գրավել է նախ տարեց կնոջ անհանգստությունը ուղևորներին ստուգելիս, ապա նաև նրա լիովին նոր անվասայլակը, որի մեջ էլ հայտնաբերել են թմրանյութի փաթեթները: Թմրանյութի քաշը դեռևս չի հստակեցվում:










