МиГом - марш!. Ռուսաստանը մտադիր է կործանիչների մի խմբաքանակ ուղարկել Սիրիա մինչև տարեվերջ

13:17 • 01.06.13

Ռուսաստանը մտադիր է Սիրիայի հետ թարմացնել կնքված պայմանագրերը և կիրառել դրանք։ Խոսքը 12 МиГ-29М/М2 կործանիչների տրամադրման պայմանագրի մասին է, որը կնքվել է դեռևս 2007թ.-ին. տեղեկացնում է Коммерсант-ը։
Առաջին խմբաքանակը նախատեսվում է ուղարկել մինչև ընթացիկ տարվա վերջը։


Պայմանագրի կատարումը ձգձգվում է մասնավորապես քաղաքական դրդապատճառներով. երբ առաջին խմբաքանակը պատրաստ էր ուղարկվելու, Սիրիայում սկսվեցին բախումների առաջին ալիքը և որոշվեց հետաձգել մատակարարումը՝ մինչև իրավիճակի կայունացումը։

 

Թերթի՝ ռուսական ռազմատեխկիկական համագործակցությանն համակարգին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանն ակտիվացրել է Դամասկոսի հետ համագործակցությունն այդ դաշտում՝ պայմանավորված Եվրոպական Միության կողմից էմբարգոն չերկարաձգելու որոշման հետ։


Բացի այդ, «Ռոսօբորոնէքսպորտի» աղբյուրների տվյալներով, Ռուսաստանն արդեն 100 մլն դոլարի չափով կանխավճար է ստացել՝ առաջին 6 ուսումնառազմական Як-130 ինքնաթիռների համար, համաձայն 2011թ.-ի դեկտեմբերին կնքված պայմանագրի։


Առաջին 6 ինքնաթիռները ևս նախատեսվում է Դամասկոս ուղարկել մինչև 2013թ.-ի վերջը։

 

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ ռուս-սիրիական պայմանագրերը իրականացվում են համաձայն ժամանակացույցի։