Արթիկում ամուսինը խանդի հողի վրա խեղդամահ է արել 27-ամյա կնոջը

10:50 • 01.06.13

Այսօր, ժամը 01.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սմբատ 1-ին թաղամասի 36 շենքի բնակարաններից մեկում հանկարծամահ է եղել բնակարանի բնակչուհի, ՌԴ քաղաքացի, 27-ամյա (1986 թ. ծնված) Ցողիկ Այվազյանը: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, նշված բնակարանում, խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ, Ցողիկ Այվազյանին ձեռքերով խեղդամահ է արել ամուսինը` 1976 թ. ծնված Արտյոմ Ղ.-ն: Արտյոմ Ղ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: