ԱՄՆ-ի դպրոցներից մեկում քիմիական նյութից 8 մարդ է թունավորվել
Այսօր ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Օսtին քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում անհայտ թունավոր նյութից ութ մարդ է թունավորվել, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Տեղի լրատվամիջոցների տեղեկացմամբ, տուժածների թվում են հինգ աշակերտ և երեք ուսուցիչ: Այս պահին բոլոր երեխաները գտնվում են հիվանդանոցում:
Քիմիական նյութը հայտնաբերվել է դպրոցի զուգարաններից մեկում: Այս պահին դեպքի վայրում աշխատում են մասնագետները:










