Բակո Սահակյանն ընդունել է Չեխիայից ժամանած մի խումբ խորհրդարանականների
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին ընդունել է Չեխիայից ժամանած մի խումբ խորհրդարանականների: Այս մասին նշվում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունում։
Հանդիպմանը, որին մասնակցել է ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, քննարկվել են Արցախ-Չեխիա փոխհարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանների միջեւ կապերի հաստատմանը:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է Չեխիայի հետ հարաբերությունների հաստատման եւ զարգացման մեջ` հավելելով, որ այն օգտակար կլինի երկու պետությունների համար:










