Իրանում տեղի ունեցած երկրաշարժերը ոչ մի վնաս չեն հասցրել «Բուշերի» ատոմային էլեկտրակայանին

23:47 • 04.06.13

Իրանում տեղի ունեցած երկրաշարժերը ոչ մի վնաս չեն հասցրել «Բուշեր» ատոմային էլեկտրակայանին, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով «Ռոսատոմ» ընկերության հայտարարությունը:


Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Բուշեր» ատոմային էլեկտրակայանի ռեակտորը վնասվել էր Իրանի հարավում վերջերս տեղի ունեցած մի քանի ուժեղ երկրաշարժերի հետևանքով:

 

«Այդ պնդումները բոլորովին անհիմն են: «Բուշեր» ատոմային էլեկտրակայանին տեղի ունեցած երկրաշարժերը ոչ մի վնաս չեն հասցրել: Այնտեղ ամեն ինչ կարգին է: Ներկայում ԱԷԿ-ը պատրաստվում է գործարկման», - աղբյուրը մեջբերում է Ռոսատոմի հայտարարությունը:

 

Բուշերում ատոմային էլեկտրակայանի կառուցումը սկսվել է 1947-ին, իսկ 1992-ին ԱԷԿ-ի կառուցման մասին համաձայնագիր է կնքվել Ռուսաստանի և Իրանի միջև: