Մախաչկալայի քաղաքապետին պաշտոնական մեղադրանք է ներկայացվել

18:33 • 04.06.13

Ռուսաստանի Քննչական կոմիտեի Քննչական գլխավոր վարչությունը պաշտոնական մեղադրանք է ներկայացրել Մախաչկալայի քաղաքապետ Սաիդ Ամիրովին, հայտնում է Life News-ը:

 

Ըստ այդմ՝ Ամիրովը մեղադրվում է 2011-ին քննիչ Արսեն Գաջիբեկովին վերացնելու հրաման տալու համար:
Աղբյուրը նշում է, որ 59-ամյա Ամիրովը Հյուսիսային Կովկասի խոշորագույն քաղաքական գործիչներից էր, որը 15 տարի ղեկավարել է Դաղստանի մայրաքաղաքը:

 

Ամիրովին ցմահ ազատազրկում է սպառնում նրան մեղավոր ճանաչելու դեպքում:


Ըստ Life News-ի՝ Ամիրովին վաղուց կասկածել են Դաղստանի տարածքում մի շարք հանցագործությունների համար, սակայն այդ մասշտաբների քաղաքական գործչի ձերբակալելու համար երկար աշխատանք է պահանջվել:

 

Ժամանակավորապես Մախաչկալայի քաղաքապետի պաշտոնը կկատարի Ամիրովի առաջին տեղակալ Բագանդ Մագոմեդովը: