Թուրքական խոշորագույն արհմիություններից մեկը գործադուլ է հայտարարել

13:14 • 04.06.13

Թուրքիայի խոշորագույն արհմիություններից մեկը միացել է հակակառավարական ակցիաներին, որոնք շարունակվում են երկրի խոշոր քաղաքներում, և երկօրյա գործադուլ է հայտարարել, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

«Պետական ահաբեկչությունն ընդդեմ խաղաղ ցուցարարների շարունակվում է, և խաղաղ բնակիչների կյանքին վտանգ է սպառնում»,-իրենց կայքում տեղեկացրել են արհմիության ղեկավարները։

 

Նրանց կարծիքով՝ ցուցարարների դեմ ոստիկանության կողմից ուժի կիրառումը ցույց տվեց, որ երկրի ղեկավարությունն իսլամիստական կուսակցությունից է և «թշնամաբար է տրամադրված ժողովրդավարությանը»։

 

Արհմիության կազմում 240.000 աշխատակից է ընդգրկված. ուսուցիչներ, համալսարանի դասախոսներ, իշխանական հաստատությունների աշխատակիցներ։

 

Թուրքիայիում բախումները շարունակվում են նաև այժմ։ Անկարգությունների ընթացքում արդեն զոհվել է երկու մարդ, չնայած նրանց մահվան հանգամանքները դեռ ճշտված չեն։