Սիրիայի կառավարական ուժերը գրավել են մայրաքաղաքի կարևոր թաղամասերից մեկը
Սիրիայի պետական լրատվամիջոցները երեքշաբթի հայտնել են, որ այդ երկրի կառավարական ուժերը վերագրավել են Դամասկոսի կարևոր թաղամասերից մեկը՝ Ջոբարը, որն ապստամբների ձեռքում էր, հայտնում է Washington Times-ը:
«Զինվորականներն անվտանգություն և կայունություն են հաստատել Ջոբարի մի շարք հատվածներում»,- հայտնում է Associated Press-ը:
Ջոբարը գտնվում է Դամասկոսի հյուսիս-արևմուտքում և շաբաթներ շարունակ ապստամբների բաստիոններից է եղել, որից հնարավոր է եղել մուտք գործել մայրաքաղաք:
Աղբյուրն ընդգծում է, որ սիրիական ԶԼՄ-ները զինյալներին անվանում են ահաբեկիչներ, իսկ Ալ-Ասադի զորքին՝ քաղաքի փրկիչներ:










