Հնդկաստանում ամերիկուհին խմբակային բռնաբարության զոհ է դարձել

21:00 • 04.06.13

Հնդկաստանի հյուսիսի Մանալի հայտնի զբոսաշրջային քաղաքում ամերիկուհին ենթարկվել է խմբակային բռնաբարության, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով NDTV հեռուստաալիքը:

 

31-ամյա կնոջ խոսքով, ում անունը չի հրապարակվում, մեքենա է կանգնեցրել մայրուղում: Կանգնած բեռնատարի վարորդն ու նրա երկու ընկերները նրան տարել են անտառ և բռնաբարել: Այժմ տեղի ոստիկանությունը որոնում է կասկածյալներին:

 

Անցյալ տարվա դեկտեմբերից Հնդկաստանը ցնցում են խմբակային բռնաբարության դեպքերը, որոնց ենթարկվում են ոչ միայն տեղացիները, այլև արտասահմանցի կին զբոսաշրջիկներ, ինչն ազդել է երկրի զբոսաշրջության վրա. կին զբոսաշրջիկների թիվը 2013-ի առաջին 3 ամիսներին նվազել է 35 տոկոսով: