Բակո Սահակյանը խոստացել է օգնել ԼՂՀ–ում կարկուտից տուժածներին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Ասկերան շրջկենտրոն և այնտեղ հրավիրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված կարկտահարության հետևանքով շրջանում ստեղծված իրավիճակին, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
ԼՂՀ նախագահը նշել է, որ պետությունը հնարավորինս կաջակցի կարկտահարությունից առավել տուժած քաղաքացիներին և համապատասխան միջոցներ կձեռնարկի բնական աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:










