Պուտինը հուսով է, որ Թուրքիայի իշխանություններին կհաջողվի խաղաղ ճանապարհով լուծել ընդդիմության հետ առկա հարցերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ Թուրքիայի իշխանություններին կհաջողվի առկա խնդիրների շուրջ երկխոսություն սկսել ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
«Մենք հուսով ենք, որ Թուրքիայի ղեկավարությանն ընդդիմության հետ երկխոսության ժամանակ կհաջողվի լուծում գտնել բոլոր այն բարդ խնդիրների շուրջ, որոնք առկա են փողոցում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պուտինը՝ մեկնաբանելով այդ երկրում անցկացվող զանգվածային ցույցերը։
Նա նման երկխոսության դրական արդյունք է համարում բողոքի ակցիաների անցումը «լեգիտիմ ձևաչափի», իսկ առաջացած տարաձայնությունները կքննարկվեն հարթակներում, «որտեղ մարդիկ կարող են լսել միմյանց»։
Խոսելով ընդհանուր առմամբ Թուրքիայի հետ համագործակցության մասին՝ Պուտինը նշել է, որ երկու երկրների միջև վերջին տարիներին ձևավորվել են «բարձր մակարդակի և որակի փոխհարաբերություններ»։










