Սինգապուր-Լոնդոն չվերթն իրականացնող ինքնաթիռում քաոս է առաջացել տուրբուլենտության պատճառով (լուսանկարներ)

14:50 • 04.06.13

Singapore Airlines ավիաընկերության SQ308 չվերթն իրականացնող ինքնաթիռում քաոս է առաջացել. Սինգապուրից Լոնդոն ուղևորվող ինքնաթիռը հայտնվել է ուժեղ տուրբուլենտության գոտում այն պահին, երբ բորտուղեկցորդները սնունդ են բաժանել, հայտնում է Вести-ն՝ վկայակոչելով ABC News-ին։

 

Մանրամասները պատմել է ուղևոր Ալան Քրոսը։ Նրա խոսքով՝ բարձրության կտրուկ անկման պատճառով ափսեներով և տաք հեղուկներով սկուտեղները սկսել են «թռչել» սրահում։ Քրոսը նշել է, որ ուղևորներին նախապես զգուշացրել են և խնդրել կապել ամրագոտիները։

 

Միջադեպի հետևանքով տուժել է 12 մարդ, այդ թվում՝ անձնակազմի մի անդամ, որոնք չեն կապել ամրագոտիները։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել «Հիթրոու» օդանավակայանում։ Singapore Airlines ընկերությունը, տհաճ տպավորությունները ցրելու համար, յուրաքանչյուրին մեկ տուփ շոկոլադ է նվիրել։