Մոսկվայի Հանրային պալատը քաղաքապետին խորհուրդ է տվել հրաժարական տալ

16:28 • 04.06.13

Մոսկվայի Հանրային պալատի անդամները քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին խորհուրդ են տվել հրաժարական տալ, հայտնում է RBK-ն:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իր հրաժարականի հարցը Սոբյանինը կքննարկի ՌԴ մայրաքաղաքի Հանրային պալատի ներկայացուցիչների հետ: Այդ հարցով նիստը գումարվել է այսօր, որի ժամանակ պարզվել է, որ «նոր քաղաքապետի ընտրությունների հարցն ակտուալ է մոսկվացիների շրջանում»:

 

Gazeta.ru-ն մանրամասնում է,որ Սոբյանին խորհուրդ են տվել նոր քաղաքապետի արտահերթ ընտրություններ անցկացնել:


Սոբյանինի լիազորությունների ժամկետը լրանում է 2015-ին, սակայն արտահերթ ընտրություններ կարող են անցկացվել արդեն 2013-ի աշնանը: