Թուրքիայի կառավարությունը պատրաստ է քննարկել ցուցարարների պահանջները

14:25 • 04.06.13

Թուրքիայի կառավարությունը պատրաստ է քննարկել ցուցարարների պահանջները, հայտարարել է երկրի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը։

 

Ինչպես տեղեկացնում է Radikal-ը, Առընչն ասել է, թե կառավարության համար կարևոր է, որ ծայրահեղական գործողություններ չլինեն։

 

Նա նաև հավելել է, որ տեղի ունեցող բախումները, որոնք սկսվել էին Թաքսիմ հրապարակից, ազդում են երկրի միջազգային վարկանիշի վրա, և դրանցից տուժում է նաև երկրի տնտեսությունը։

 

Ինչպես նշել է Առընչը, կառավարությունը փորձում է անել հնարավորը՝ ակցիաների ընթացքում մարդկային կորուստներից խուսափելու համար։

 

Հիշեցնենք, որ Թուրքիայում արդեն քանի օր է հակակառավարական ցույցերը չեն դադարում։ Այս ընթացքում ձերբակալվել են հարյուրավոր մարդիկ, վիրավորվել է ավելի քան 3.100, զոհվել երկու մարդ։