Թուրք ցուցարարներն Անկարայի կենտրոնում թուրքական դրոշ են այրել (տեսանյութ)

16:59 • 04.06.13

Թուրքիայում ոստիկանությունը տեսագրում է ցույցերի ողջ ընթացքը, և ոստիկանության տեսախցիկներն այդ ընթացքում ուշագրավ կադրեր են որսացել, որոնք «սադրանք» են որակվել։

 

Ինչպես տեղեկացնում է TRT Haber-ը, ոստիկանության տեսախցիկները ֆիքսել են, թե Անկարայում ցուցարարների մի խումբ ինչպես է այրում թուրքական դրոշն ու ուրախություն արտահայտում այդ կապակցությամբ։
 

Սադրիչների մեկ այլ խումբ քարերով լի տուփեր է նետում ներքևում կանգնած ոստիկանների վրա։


Ցուցարարներն անկարգությունների ընթացքում հրկիզում են մեքենաներ, քարկոծում խանութներ և պետական հաստատություններ։