Չինաստանում 66-ամյա տղամարդը վիրահատությունից հետո պարզել է, որ ինքը կին է

00:44 • 05.06.13

Հոնկոնգում 66-ամյա տղամարդը, ով եկել էր որովայնի հատվածի վիրահատության, պարզել է, որ կին է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով Hong Kong Medical Journal-ին:


Հիվանդը բողոքում էր իր փորի չափերի մեծացումից: Վիրահատության ժամանակ պարզվել է, որ նա ունի ձվարանի պալար:


Հիվանդի մոտ հայտնաբերվել է 2 ժառանգական հիվանդություն: Առաջինը «Տերների» հիվանդությունն է, որի դեպքում կինը ծնվում է միայն մեկ X քրոմոսոմով: Սովորաբար այս հիվանդությամբ տառապողները նման են կանանց, սակայն չեն կարող երեխա ունենալ:


Դրան զուգահեռ հիվանդի մոտ հայտնաբերվել է այլ հիվանդություն, որի արդյունքում մարմինը սկսում է արտադրել ավելի շատ տղամարդու հորմոններ և նա ունենում է տղամարդու տեսք:


Հիվանդը չինացի է, ունի 1 մետր 37 սմ հասակ: Իմանալով, որ կենսաբանորեն նա կին է, հիվանդը որոշել է տղամարդ մնալ և մտադիր է ընդունել հավելյալ տղամարդկային հորմոններ: