ԱՄՆ-ն պատահաբար գաղտնազերծել է Իսրայելում կառուցվելիք ռազմաբազայի մասին տեղեկությունները

00:15 • 05.06.13

Միացյալ Նահանգների կառավարությունը պատահաբար բացահայտել է Իսրայելում  հրթիռային պաշտպանության գաղտնի բազայի կառուցման մանրամասները՝ հրապարակելով մատակարարներին ուղղված կառուցման հայտի հարցումները, տեղեկացնում է Russia Today-ը:


Իսրայելը Միացյալ Նահանգներին ներկայացրել էր բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու համար նախատեսված Arrow 3 համակարգը ստեղծելու ծրագիրը, ինչից հետո մատակարարներին ներգրավելու համար ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտը հրապարակել էր 25 մլն դոլար արժողությամբ նախագծի իրականացման մանրամասները:  

 

Ինչպես նշում է աղբյուրը՝ Իսրայելի զինվորականներն այս դեպքից հետո «շոկի մեջ են հայտնվել»: