Իտալիայում 3-ամյա երեխան մահացել է, երբ հայրը նրան մոռացել է մեքենայի մեջ

12:32 • 05.06.13

Իտալական Պյաչենցա քաղաքում մահացած են գտել երեք տարեկան երեխայի, ում հայրը մեքենայի մեջ էր մոռացել, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

Բժիշկները փորձել էին վերակենդանացնել Լուկա Ալբանեզեին, սակայն երեխան մահացել էր բժիշկների ձեռքերի մեջ՝ առանց գիտակցության գալու։
 

Համաձայն նախնական վարկածի՝ երեխայի մահվան պատճառը եղել է մեքենայի սրահում բարձր ջերմաստիճանը։ Փոքրիկը մեքենայում փակված է մնացել ողջ օրը։

 

Ոստիկանությունը հարցաքննել է երեխայի հորը՝ Անդրե Ալբանեզեին։ 39-ամյա տղամարդը քաղաքի ռեստորաններից մեկում խոհարար է։
 

Առավոտյան տղամարդը պետք է երեխային տաներ մանկապարտեզ, սակայն երեխան ճանապարհին քնել է, և հայրը, մոռանալով նրա մասին, միանգամից աշխատանքի է շտապել։ Աշխատանքային օրվա ընթացքում նա այդպես էլ չի հիշել միակ որդու մասին, ով փակված էր մնացել մեքենայում։