Մոսկվայի մետրոյում հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 31-ի

13:00 • 05.06.13

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի մետրոյում՝ «Բիբլիոտեկա իմենի Լենինա» և «Օխոտնիյ Ռյադ» մետրոկայարանների միջև, բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության կարիք է զգացել 31 մարդ, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով РИА Новости-ին։

 

«Տուժածներից ստացվել է 31 դիմում, 4 մարդ հոսպիտալացվել է»,- ասվում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության մայրաքաղաքային գլխավոր վարչության մամուլի հաղորդագրությունում։

 

Չորս մարդ բավարար վիճակում հոսպիտալացվել է Սկլիֆոսովսկու ինստիտուտ։ «Նրանց մոտ թունավորում է գրանցվել»,- պարզաբանել են Առողջապահության նախարարությունում։

 

Ինչպես պարզ է դարձել ավելի վաղ, «Բիբլիոտեկա իմենի Լենինա» և «Օխոտնիյ Ռյադ» մետրոկայարանների միջև հրդեհվել է ուժային մալուխը։

 

Նոր բռնկում է տեղի ունեցել Սոկոլնիկի ճյուղում, գնացքների երթևեկությունը կրկին կանգնեցվել է։ Սոկոլնիկի ճյուղից գնացքները չեն գնում «Կոմսոմոլսկայա» կայարանից մինչև «Պարկ Կուլտուրի» կայարան։