Բակո Սահակյանը կարկուտի հետևանքների վերացման նպատակով խոհրդակցություն է անցկացրել
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Ասկերանի Մարտակերտի շրջաններում կարկտահարության հետանքների վերացմանը, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել Ասկերանի Մարտակերտի շրջվարչակազմերի ղեկավարները, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ:
ԼՂՀ նախագահը դրական է գնահատել կարկտահարության հետանքների վերացման նպատակով տեղերում տարվող աշխատանքների ընթացքը` հավելելով, որ անհրաժեշտ է պահպանել առկա տեմպերը:
Բակո Սահակյանը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամկետներում ամփոփել հասցված վնասի չափը անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել բնական աղետից տուժած քաղաքացիներին օգնություն տրամադրելու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:










