Միասեռական ակտիվիստուհին խոչընդոտել է Միշել Օբամայի ելույթը

12:18 • 05.06.13

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի ելույթը քիչ է մնացել ընդհատվի միասեռական ակտիվիստուհու պատճառով, տեղեկացնում է The New York Times-ը։

 

Ամերիկայի նախագահի կինը ելույթ ունենալիս է եղել Վաշինգտոնում Դեմոկրատական կուսակցության միջոցառմանը, երբ մի կին ելույթի կեսին կանգնել է առաջին շարքում և բարձրաձայն կոչ արել նախագահ Օբամային արգելել դաշնային կապալառուներին տարանջատել աշխատակիցներին սեռական կողմնորոշմամբ։

 

Երկրի ղեկավարը, ում համար նման միջադեպերը նորություն չեն,սովորաբար սպասում է, մինչև ակտիվիստը կանգ է առնում, սակայն առաջին տիկինը նախընտրել է ուղղակի դիմակայությունը։ Միշել Օբաման մոտեցել է կարգը խախտողին և պահանջել կամ լսել ելույթը, կամ վերցնել խոսափողը ( բայց այդ դեպքում ինքը կհեռանա)։

 

«Դուք ինքներդ եք որոշում։ Դուք մի ընտրություն ունեք»,-դիմել է Օբաման հանդիսատեսին։ Հանդիսատեսն իր հերթին բղավել է, որ Միշել Օբաման մնա։ Ինչ վերաբերում է ակտիվիստուհուն, ներկաները նրան դուրս են հրավիրել։

 

Ինչ-որ պահի նա հայտարարել է, որ լեսբուհի է և կպայքարի իրավահավասարության համար մինչև իր կյանքի վերջ։