Սուդանում խոշոր ավտովթարից 38 մարդ է զոհվել

00:24 • 05.06.13

Սուդանում ավտոբուսի և բեռնատարի մասնակցությամբ ճանապարհային վթարի արդյունքում զոհվել է առնվազն 38 մարդ, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով France Presse գործակալությանը, որն այս տեղեկությունները ստացել է տեղական ոստիկանությունից:


Ավտոբուսը բեռնատարի հետ բախվել է երկրի հարավ-արևելքում գտնվող Սպիտակ Նեղոս նահանգում: Ոստիկանությունում հաղորդել են, որ ևս մի քանի մարդ վիրավորվել է, սակայն չեն նշել, թե ինչ առողջական վիճակում են գտնվում նրանք:


Սուդանում հասարակական տրանսպորտի մասնակցությամբ ճանապարհային վթարները հաճախակի բնույթ են կրում, և որպես կանոն դա կապված է երթևեկության ցածր մշակույթի հետ: