Յոնչյոպինգը կդառնա գրողների համար 7-րդ քաղաք-ապաստանը Շվեդիայում
Շվեդիայի հարավում գտնվող Յոնչյոպինգ քաղաքի և քաղաք-ապաստանների միջազգային կազմակերպության՝ ICORN-ի միջև չորեքշաբթի պայմանագիր կկնքվի իրենց երկրներում հետապնդվող լրագրողներին և գրողներին ժամանակավոր ապաստան տրամադրելու վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Շվեդիայի Մշակույթի պետխորհրդին:
Պայմանագրի ստորագրումից հետո Յոնչյոպինգը կդառնա 7-րդ քաղաքը երկրում, որն ապաստան կտա գրողներին, ովքեր պաշտպանում են իրենց խոսքի ազատության իրավունքը և հետապնդվում իրենց երկրներում: Շվեդիայում նման պաշտպանություն իրականացնում են Մալմոն, Գետեբորգը, Ստոկհոլմը, Ուպսալան, Սիգտյունան և Վեկհյոն:










