Մուհամեդ ալ-Բարադեյը երդվել է որպես Եգիպտոսի փոխնախագահ
Եգիպտոսում տեղի է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) նախկին գլխավոր տնօրեն Մուհամեդ ալ-Բարադեյի երդմնակալության արարողությունը՝ որպես երկրի միջազգային հարաբերությունների գծով ժամանակավոր փոխնախագահ, տեղեկացնում է BBC-ն:
71-ամյա Ալ-Բարադեյը գլխավորում է Եգիպտոսի լիբերալ և ձախ կուսակցությունների դաշինքը: 2005-ին վերջինս դարձել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր:
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Եգիպտոսի բանակը երկրի ղեկավարի պաշտոնից հեռացրել էր իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիին՝ մեկնաբանելով, որ նա չի արդարացրել ժողովրդի հույսերը: Երկրի նախագահի պաշտոնում ժամանակավորապես նշանակվել է Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը:










