Երևանի Աճեմյան 2-րդ փակուղում փլուզվել է տան հիմնական պատը

14:15 • 14.07.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 11.22-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճեմյան 2-րդ փակուղու թիվ 121 տան հիմնական պատը փլուզվել է:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ փլուզվել է Հ.Գևորգյանին պատկանող տան (կառուցված` 1954-55 թթ.) ննջասենյակի պատը` մոտ 10 քմ. տուժածներ չկան: