Դաղստանում 4 ոստիկան է սպանվել

21:41 • 14.07.13

Դաղստանում անհայտ անձինք կրակ են բացել ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանների վրա, ինչի հետևանքով սպանվել է 4 իրավապահ, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Հարձակումը կատարվել է Լաքյան շրջանի Բուրշի բնակավայրի մոտակայքում: Կատարվածի մանրամասները դեռևս հայտնի չեն, որովհետև դեպքը կատարվել է բարձրադիր գոտում, որտեղ կապը վատ է:


Интерфакс-ը հաղորդում է, որ Հետաքննչական կոմիտեն քննարկում է քրեական գործ հարուցելու հարցը: